Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մադուրոն չափազանց վախկոտ է ինձ ձերբակալելու համար». Գուայդո

11:20, հինգշաբթի, 09 մայիսի, 2019 թ.
«Մադուրոն չափազանց վախկոտ է ինձ ձերբակալելու համար». Գուայդո

Խուան Գուայդոյի խոսքերով, ինքն ազատության մեջ է, քանի որ Մադուրոյի կառավարությունը վախենում է իրեն ձերբակալելու հետևանքներից:

«Որովհետև վախենում են: Նրանք, ովքեր փորձում են տարածել կամ գեներացնել հսկողությունը, իրականում չունեն այն»,- ասել է Գուայդոն՝ CNN-ին տված հարցազրույցի ժամանակ:

Գուայդոն այս մեկնաբանություններն արել է Վենեսուելայի ԱԺ փոխնախագահ Էդգար Զամբրանոյի ձերբակալությունից հետո: Հիշեցնենք, որ չորեքշաբթի հետախուզական ծառայությունները ձերբակալել են ընդդիմադիր գործիչ Էդգար Զամբրանոյին:

«Մեր կողմից համաներման պահանջի ներկայացումը, թերևս, բավարար չէ: Պետք է պնդենք: Այժմ գոյություն ունի մի հիմնական բաղադրիչ՝ զինված ուժերը, նրանք կարևոր դեր կունենան ոչ միայն անցումային շրջանում, այլև Վենեսուելայի վերակառուցման հարցում»,- նշել է Գուայդոն:

Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը դեռևս հավանական տարբերակների շարքո՞ւմ է՝ Գուայդոն պատասխանել է, որ դա կլինի ամենավերջին տարբերակներից մեկը և հստակեցրել, որ ռազմական գործողությունները չպետք է ուղղորդվեն Միացյալ Նահանգներից. «Սա ուժի գործադրման տարբերակն է, ու այն չպետք է կիրառվի օտար կամ միջազգային դերակատարների կողմից: Զինվորականները շատ դժգոհ են: Սա նշանակում է, որ ուժի գործադրումը կարող է տեղի ունենալ հենց ներսից»: Գուայդոն հավելել է, որ ինքը շարունակում է սերտ համագործակցությունը Թրամփի վարչակազմի հետ:

4595 | 0
Facebook