Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայկ Մարությանը խնդրել է «Արմենիա TV»-ին՝ այլևս չցուցադրել իր մասնակցությամբ ֆիլմերը, բայց մերժում է ստացել. «Հրապարակ»

09:15, հինգշաբթի, 09 մայիսի, 2019 թ.
Հայկ Մարությանը խնդրել է «Արմենիա TV»-ին՝ այլևս չցուցադրել իր մասնակցությամբ ֆիլմերը, բայց մերժում է ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. ««Արմենիա» հեռուստաընկերությունը գրեթե ամեն օր հիշեցնում է հայ հանրությանը, թե ով էր Հայկ Մարությանը մինչև քաղաքապետ դառնալը։ Էկրանից չեն իջնում նրա մասնակցությամբ կատակերգությունները, որտեղ նա Գառնիկ Ազիզյանի, սուպեր մամայի ու այլ տարբեր զվարճալի կերպարներ է մարմնավորում։

Իրար հերթ չեն տալիս գովազդային հոլովակները, որտեղ նա տարբեր ապրանքներ ու ծառայություններ է գովազդում։ Ի դեպ, «Ազիզյաններ» սերիալի Գառնիկը Երևանի ընտրությունների օրերին մեկնեց խոպան, որտեղ էլ վախճանվեց, բայց սերիաներից մեկում Ռուզանի մայրը հարցնում է՝ «էն մեյմուն մարդդ ո՞ւր ա», Ռուզանն էլ պատասխանում է, թե խոպան է գնացել։

Հայկ Մարությանի ֆիլմերն ու հոլովակները հեռուստաընկերության սեփականությունն են, և նա է որոշում՝ ցուցադրե՞լ, թե՞ ոչ։

Բայց պարզվում է՝ այս ամենը դուր չի գալիս Հայկ Մարությանին։ Մենք տեղեկացանք, որ Երևանի քաղաքապետը դիմել է «Արմենիա TV»-ին՝ խնդրելով այլևս չցուցադրել իր մասնակցությամբ ֆիլմերը, սակայն հեռուստաընկերությունից ներողություն են խնդրել և մերժել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4412 | 0
Facebook