Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

Թերթերի տեսություն

ԲՀԿ-ում կարծում են, որ Ծառուկյանը վճռական պահին «զադնի կդնի». «Հրապարակ»

09:10, հինգշաբթի, 09 մայիսի, 2019 թ.
ԲՀԿ-ում կարծում են, որ Ծառուկյանը վճռական պահին «զադնի կդնի». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կիրակի օրը ԲՀԿ խորհրդարանական ֆրակցիան հավաքվել է Գագիկ Ծառուկյանի մոտ` Առինջի հայտնի այգում` մտերմիկ միջավայրում քննարկելու կուսակցության շուրջ տեղի ունեցող զարգացումները, կատարելիք քայլերը: ԲՀԿ-ականները միահամուռ պնդել են, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում ողջ թիմով վայր կդնեն մանդատները, եթե իշխանության ճնշումները շարունակվեն, և կուսակցության առաջնորդից մանդատը վերցնեն:

Իր հերթին Գագիկ Ծառուկյանն ասել է․ «Գնալու եմ մինչև վերջ, ոչ մի բանի առջև չեմ կանգնելու»: Սակայն թիմում թերահավատությամբ են լսել այդ հավաստիացումները՝ չեն հակաճառել, բայց կարծում են, որ վճռական պահին նա կրկին «զադնի կդնի», իսկ իրենք կմնան անտեր ու անպաշտպան՝ իշխանության մեքենայի առաջ դեմ հանդիման»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2520 | 0
Facebook