Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հին ու նոր Հայաստանի «գելը». ուշագրավ տեղեկություններ Ադյան եղբայրների մասին. «Ժամանակ»

09:05, հինգշաբթի, 09 մայիսի, 2019 թ.
Հին ու նոր Հայաստանի «գելը». ուշագրավ տեղեկություններ Ադյան եղբայրների մասին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործը, ինչպես հայտնի է, սկսվեց ՊՎԾ-ում պաշտոն զբաղեցնող Ադյան եղբայրներից։ Նախ նրանցից մեկը բռնվեց, ապա երկրորդը, և հարցաքննվելով երկուսն էլ ազատ արձակվեցին՝ շրջանառվող լուրերի համաձայն Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու շնորհիվ։

Մեզ բավական ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Ադյան եղբայրների մասին։ Մասնավորապես, որ նրանց հորեղբայրը Յուրա Ադյանն է, ով նախկին իշխանությունների ժամանակ համարվել է գնումների ոլորտում «գել»։ Յուրա Ադյանը իր հիմնադրած տարբեր անուններով ՍՊԸ-ներով, այդ թվում՝ Արցախում գրանցված «Ամարասյուս» ՍՊԸ-ով մշտապես մասնակցել է ամենատարբեր գնումների տարբեր գերատեսչությունների ու կառույցների կարիքների համար՝ սկսած մանկապարտեզներից մինչև ՊՆ։ Ադյանը սկզբունք է ունեցել՝ բոլոր գնումների ժամանակ ներկայացնել ամենացածր գինը, շահել տենդերը, ապա եթե մասնագիտացած չի եղել այդ ոլորտում, պայմանագիրը վաճառել այլ ընկերության։ Նման մեխանիզմով տարիներ շարունակ Ադյանը կարողացել է միլիոններ դիզել՝ ունենալով նաև Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի բարձր հովանավորությունը, ով ի պաշտոնե կոչված էր կանխելու Ադյանի և նրա նմանների թալանչիությունը։

Ի դեպ, Ադյանը իր ՍՊԸ-ները գրանցել էր Արցախում, որպեսզի ԱԱՀ չվճարեր։ Այս ամենից հետո բնավ զարմանալի չէ Ադյան եղբայրների վարքագիծը»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3827 | 0
Facebook