Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ողբերգական վթար Մաստարա-Գյումրի ճանապարհին, զոհերի թվում է 2 տարեկան աղջնակ

19:35, չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ.
Ողբերգական վթար Մաստարա-Գյումրի ճանապարհին, զոհերի թվում է 2 տարեկան աղջնակ

Մայիսի 8-ին՝ ժամը 17:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
     Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» և «Volkswagen Caddy» մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով զոհվել են Խ.Գ.-ն (ծնված 2017 թ.) և Մ.Ք.-ն (ծնված 1951 թ.):
     Ըստ ԱԻՆ-ի՝ նախնական տվյալներով կա 5 տուժած:

Shamshyan.com-ը գրում է, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահածացների և վիրավորների ինքնությունը, տուժածների թիվը 4-ն, մահացածներից մեկը 2 տարեկան աղջնակ է:

Ողբերգական վթար Մաստարա-Գյումրի ճանապարհին, զոհերի թվում է 2 տարեկան աղջնակ
Ողբերգական վթար Մաստարա-Գյումրի ճանապարհին, զոհերի թվում է 2 տարեկան աղջնակ
9544 | 0
Facebook