Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան անվավեր է ճանաչել Դոնբասում տրված ռուսական անձնագրերը

16:40, չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ.
Ուկրաինան անվավեր է ճանաչել Դոնբասում տրված ռուսական անձնագրերը

Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքների և տեղահանվածների հարցերով նախարար Վադիմ Չերնիշը հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունը անօրինական է ճանաչել Դոնբասում տրված ռուսական անձնագրերը: Այս մասին Չերնիշը գրել է Twitter-ում:

Նա ավելացրել է, որ ռուսական իշխանությունների կողմից տրամադրված բոլոր փաստաթղթերն անվավեր են ճանաչվելու:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը բոլոր դեպքերում շարունակելու է ռուսական անձնագրերի տրամադրումը՝ անկախ Ուկրաինայի տրամադրվածությունից:

4329 | 0
Facebook