Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պոմպեոն Իրանի հետ լարվածության սրման ֆոնին ժամանել է Իրաք

16:25, չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ.
Պոմպեոն Իրանի հետ լարվածության սրման ֆոնին ժամանել է Իրաք

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Իրանի հետ լարվածության սրման ֆոնին, չնախատեսված այց է կատարել Իրաք: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Դեպի Բեռլին նախատեսված Պոմպեոյի ուղևորությունը հետաձգվել է:

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած հանդիպման ընթացքում պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն «չի ուզում, որ որևէ մեկը միջամտի իրենց երկրի գործերին», և նրանց խնդրել է պաշտպանել Իրաքում գտնվող ԱՄՆ զորքերին:

Պոմպեոյի այցը տեղի ունեցավ ԱՄՆ-ից Իրաք ուղարկած USS Abraham Lincoln ավիակրից մի քանի օր անց:

Պաշտոնյաները հայտարարել են, որ ավիակրի տեղակայմամբ ԱՄՆ-ն պատասխանում է իր և դաշնակիցների նկատմամբ կիրառվող Իրանի սպառնալիքներին: Իրանն, իր հերթի, այն անհեթեթություն է համարել:

Շաբաթ օրը, ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, USS Abraham Lincoln-ի մեկնումը Իրաք հայտարարելիս՝ նշել է, որ ԱՄՆ-ն գործում է «ի պատասխան մի շարք մտահոգիչ ցուցումների և նախազգուշացումների»:

Չորեքշաբթի օրը Պոմպեոն նաև նախատեսում է հանդիպել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և արտգործնախարար Ջերեմի Հանթի հետ:

4420 | 0
Facebook