Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այսօր ստացել եմ ՀՀ ԱԱԾ պատասխանը՝ «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման առնչությամբ». Մարինա Խաչատրյան

15:45, չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ.
«Այսօր ստացել եմ ՀՀ ԱԱԾ պատասխանը՝ «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման առնչությամբ». Մարինա Խաչատրյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր ստացել եմ ՀՀ ԱԱԾ պատասխանը «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման առնչությամբ մեր կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ։
     Ստորև կցում եմ այն, բոլորդ կարող եք ծանոթանալ։

Լիահույս եմ, որ ԱԱԾ աշխատակիցները կդրսևորեն բարձր պրոֆեսիոնալիզմ և մեզ բոլորիս կրկին անգամ կապացուցեն միմիայն հանուն Հայաստանի Հանրապետության գործելու իրենց կոչմանը հավատարիմ լինելու անշեղելի փաստը։

Հիշում եք, որ 01.04.2019 թ-ին «Գարդասիլ-4» պատվաստանյութի առնչությամբ հաղորդում եմ ներկայացրել նաև ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետին։ Անցել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը, սակայն չեմ ստացել որևէ պատասխան։ Հաշվի առնելով այդ կառույցի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները` ավելի համբերատար կլինեմ, սակայն հորդորում եմ պատասխանատու անձանց առավելագույնս հավատարիմ մնալ օրենքի պահանջներին։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ 2019 թվականի մայիսի 6-ին նույն հարցով համալրված հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին ՀՀ Ոստիկանապետին, ՀՀ Հատուկ Քննչական ծառայության պետին, ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին։ Այդ հաղորդման բովանդակությունը կներկայացնեմ շուտով»։

4479 | 0
Facebook