Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն» անվանափոխվեց

12:45, չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ.
«Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն» անվանափոխվեց

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանի առաջարկը՝ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՀՈԱԿ-ն անվանափոխոխելու հետ կապված՝ ավագանու կողմից ընդունվեց 52 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով: Մարզադֆպրոցը վերանավանվեց «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»:

«Իրինա Ռոդնինան, մասնակցելով փետրվարի 26-ին Բաքվում տեղի ունեցած միջոցառմանը, իր հարցազրույցում միակողմանի դիրքորոշում է հայտնել 1992թ. Խոջալու գյուղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, դրանով իսկ փաստելով, որ իր մասնակցությունն այդ երթին տեղի է ունեցել ոչ հանգամանքների բերումով»,- ասաց Անի Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանում տեղի ունեցած երթը կրել է վառ արտահայտված հակահայկական բնույթ:

4667 | 0
Facebook