Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Բնակարանում հայտնաբերվել է ԱԺ ավագ մասնագետի կախված դին

11:20, չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ.
Բնակարանում հայտնաբերվել է ԱԺ ավագ մասնագետի կախված դին

Երեկ՝ մայիսի 7-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Արաբկիր վարչական շրջանի Հ. Էմին փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները, բացելով տան դուռը, խոհանոցի պատշգամբի դռան վերևի հատվածում ամրացված երկաթյա ձողից սավանով կախված վիճակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 46-ամյա Ն. Ա-ի դին։ Ըստ տեղեկությունների՝ Ն. Ա-ն աշխատում էր ՀՀ ազգային ժողովում՝ որպես նամակների բաժնի ավագ մասնագետ։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

| | |
3659 | 0
Facebook