Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Խաչատուր Սուքիասյանի հաղթական մուտքը Ռուբեն Հայրապետյանի վերահսկողության տակ գտնվող տարածք. «Ժամանակ»

09:20, չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ.
Խաչատուր Սուքիասյանի հաղթական մուտքը Ռուբեն Հայրապետյանի վերահսկողության տակ գտնվող տարածք. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Նախորդ օրը «Հայէկոնոմբանկի» տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ բանկը մասնաճյուղ է բացել Ավան վարչական շրջանում:

«Հայէկոնոմբանկը» ավելի քան 25 տարվա պատմություն ունի, բայց ներկայացված չէր Ավանում: Պատճառը բանկի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի և Ռուբեն Հայրապետյանի լարված հարաբերություններն էին: Հայրապետյանը, ըստ էության, արգելում էր Սուքիասյանին գործունեություն ծավալել իր վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Նոր իշխանության օրոք Հայրապետյանի դիրքերը թուլացել են, իսկ Սուքիասյանինը, ընդհակառակը, ուժեղացել, ինչն էլ վերջինիս հնարավորություն է տվել գործունեություն ծավալել Ավանում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3119 | 0
Facebook