Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԿԳ նախարարը հրահանգ է իջեցրել, ըստ որի՝ բոլոր դպրոցների տնօրենները պետք է ազատ­վեն աշխատանքից. «Ժամանակ»

09:15, չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ.
ԿԳ նախարարը հրահանգ է իջեցրել, ըստ որի՝ բոլոր դպրոցների տնօրենները պետք է ազատ­վեն աշխատանքից. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Գիտության և կրթության նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգ է իջեցրել մարզպետներին, ըստ որի՝ բոլոր դպրոցների տնօրենները պետք է ազատվեն աշխատանքից: Մարզպետներն էլ հրահանգին հնազանդ իրենց մոտ են կանչում դպրոցների տնօրեններին և նրանց աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու առաջարկ են անում՝ սպառնալով, որ դիմում չգրելու դեպքում իրենցով կզբաղվեն իրավապահները:

Պատճառաբանությունն այն է, որ իրենք ծառայել են ՀՀԿ-ական իշխանությանը: Իշխանությունը «Իմ քայլին» ծառայողների բանակ է ստեղծում՝ չվստահելով նախկիններին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

9608 | 1
Facebook