Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրականությանը չի համապատասխանում». ԿԳ նախարարի մամուլի խոսնակը հերքում է

21:25, երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ.
«Իրականությանը չի համապատասխանում». ԿԳ նախարարի մամուլի խոսնակը հերքում է

ԿԳ մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հայտնում եմ, որ այսօր Politik.am կայքում տեղադրված «Արայիկ Հարությունյանը կարծում է, որ ՀՀ քաղաքացիները չպետք է ծառայեն Արցախում» վերտառությամբ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը, ինչի մասին հավաստում է հենց հրապարակված տեսանյութը, որտեղ ԿԳ նախարարը նշում է, որ այս ոլորտում իրավական խնդիրներից խուսափելու նպատակով հստակեցումների կարիք կա։
     Անհրաժեշտ ենք համարում նշել, որ հաղորդման ընթացքում զրույցը իրավական խնդիրների ժամանակ զինվորների կարգավիճակի հետ կապված հարցերի մասին է, և քանի որ նախարարը զբաղվել է ժամանակին բանակային սպանությունների գործերով, այս հարցերում հստակեցման անհրաժեշտություն է տեսել:

Հետաքրքրական է, որ ժամանակին լայնորեն տարածված այս տեսանյութը որևէ նման մեկնաբանության չի արժանացել և լիովին ընկալվել է հասարակության կողմից, զարմանալի է, որ այն նման մեկնաբանության է արժանանում տեղադրումից միայն 4 տարի անց։

Հարգելի լրատվամիջոցներ, խնդրում եմ զերծ մնալ այս ապատեղեկատվությունը տարածելուց»։

4897 | 0
Facebook