Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նախագծեր մշակելիս ընտրեք մանկապարտեզում երեխա ունեցող մամաների ու հարցեր տվեք». Զոհրապ Եգանյան

20:15, երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ.
«Նախագծեր մշակելիս ընտրեք մանկապարտեզում երեխա ունեցող մամաների ու հարցեր տվեք». Զոհրապ Եգանյան

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԿԳՆ առաջարկում է օրենսդրական նախագիծ, որով մանկապարտեզ հաճախող երեխաների մայրերին գործատուները մեկ ժամ շուտ կթողնեն ավարտել աշխատանքը։ Ես վստահ եմ, որ լավ նպատակ ունեցող այս նախագիծը չի լուծելու իր խնդիրը և տեղի է ուենալու այն, որ մասնավորը ավելի շատ է ձգտելու հղի կամ մանկահասակ երեխա ուեցող կանանց չընդունել աշխատանքի։ Մեզանում երեխա ունենալ պատրաստվող կամ ունեցող կանայք աշխատաշուկայում անմրցունակ են ու «ոչ ցանկալի»։ Օրենսդրությունն է այդպիսին, Հայաստանը երեխա ունենալու համար հարմար երկիր չէ, այստեղ պապիկ֊տատիկի հետ չապրող երիտասարդ ծնողների համար ստեղծված են բոլոր անհարմարությունները։ Բազմիցս ասել եմ` աշխատավայրերում սենյակներ հատկացրեք, որտեղ աշխատողները կթողնեն իրենց երեխաներին, մինչև մանկապարտեզների ու խնամքի կենտրոնները չդառնան հասանելի, Հայաստանում ծնելիության բում չի լինի։ Խնդրում եմ` նախագծեր մշակելիս ընտրեք մանկապարտեզում երեխա ունեցող մամաների ու հարցեր տվեք։ Կարծում եմ` այս ամենի լավն այն է, որ պետությունը սկսել է հասկանալ, որ այստեղ խնդիր կա»:

2894 | 0
Facebook