Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Պոմպեոն մեկնաբանել է Լավրովի հետ հանդիպումը

16:50, երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ.
Պոմպեոն մեկնաբանել է Լավրովի հետ հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ «հաջող զրույց» է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

«Լավ զրույց էր: Մենք անդրադարձանք մի շարք հարցերի»,-ասել է Պոմպեոն լրագրողներին:

«Մեր շահերը միանգամայն տարբեր են… Ցանկանում ենք գտնել այնպիսի ուղիներ, որոնց միջոցով կկարողանանք իրական առաջընթացի հասնել այն հարցերում, որտեղ մեր շահերը համընկնում են, անկախ նրանից՝ փոքր են դրանք, թե ոչ, հուսով ենք, որ կարող ենք հաջողության հասնել»,-ավելացրել է պետքարտուղարը:

Ավելի վաղ, Լավրովը մեկնաբանել էր Ռովանեիում Պոմպեոյի հետ մի քանի ժամ տևած բանակցությունները: Ռուսաստանի ԱԳ ղեկավարն այն գնահատել է լավ և կառուցողական:

| | |
3474 | 0
Facebook
COMMENT.am