Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի խորհրդարանի խոսնակի դեմ հայց է ներկայացվել

16:10, երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ.
Ուկրաինայի խորհրդարանի խոսնակի դեմ հայց է ներկայացվել

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) քրեական գործ է հարուցել Վերին Ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիի դեմ, հաղորդում է Украинские новости-ն:

Գործը հարուցվել է «իշխանության կամ պաշտոնական դիրքի չարաշահման» և «պաշտոնատար անձանց կողմից բյուջետային միջոցներն անձնական նպատակներով կիրառելու» հոդվածներով:

Նման հոդվածների դեպքում պատժամիջոցները նախատեսում են տուգանք կամ ազատազրկում՝ մինչև 3 տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի սահմանափակում՝ դարձյալ 3 տարի ժամկետով:

Հակակոռուպցիոն բյուրոյի տվյալներով, հետաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ Կիևի Սոլոմենսի շրջանային դատարանն Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյից պահանջել էր վարույթ հարուցել Պարուբիի դեմ: Նրա մամլո քարտուղար Անդրեյ Կովալևը հայտարարել էր, որ քրեական գործի վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է:

3462 | 0
Facebook