Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կհանդիպե՞ն Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

09:50, երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ.
Կհանդիպե՞ն Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

«Բոլորն այս օրերին շտապում են Արցախ։ Մայիսի 7-ին Արցախում սկսվում է ՀՅԴ կազմակերպած խորհրդաժողովը, որին մեծ թվով մարդիկ են հրավիրված։

ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը ևս մայիսի 8-ին մեկնելու է Ղարաբաղ` մասնակցելու եռատոնին, Շուշիի գրավման տոնակատարություններին։

Վարչապետի խոսնակից տեղեկացանք, որ մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանն էլ է մեկնելու Արցախ՝ մայիսյան տոնին մասնակցելու, իսկ մայիսի 8-ին նա ասուլիս է տալու, իր իսկ հայտարարությամբ՝ ամենաերկար ասուլիսը։

Վլադիմիր Կարապետյանին հարցրինք՝ ինչքա՞ն է տևելու ասուլիսը՝ 6 ժա՞մ, ինչպես Վլադիմիր Պուտինի ասուլիսը։ «Պարոն վարչապետը հակված է պատասխանել բոլոր հարցերին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
3202 | 0
Facebook
COMMENT.am