Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արմեն Սարգսյանը պատրաստվում է իր ձեռքը վերցնել իշխանության ղեկը. «Իրատես»

09:45, երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ.
Արմեն Սարգսյանը պատրաստվում է իր ձեռքը վերցնել իշխանության ղեկը. «Իրատես»

«Որքան Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկնում է, այնքան ակտիվանում են քաղաքական դաշտի մյուս խաղացողները։ Նախկին իշխանություններն իրենց արբանյակներով ու բևեռներով կուլիսային քննարկումների և խմորումների աշխույժ փուլում են։ Սակայն իշխանությունում եղած որոշ ուժեր էլ ժամանակ չեն կորցնում, և նրանց մեջ ինքնատիպ ու նուրբ քայլերով առաջ է շարժվում երկրի նախագահը՝ Արմեն Սարգսյանը։

Վերջինս բավական թիրախավորված, սակայն առաջին հայացքից «անմեղ» քայլերով հակադրվում է Նիկոլ Փաշինյանին։ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մորը վարչապետն ազատեց աշխատանքից, նախագահը մի քանի օր անց իր մոտ աշխատանքի ընդունեց նրան, «Քաղաքացու օրը» Փաշինյանը քաղաքի սրտում խորոված էր անում, Արմեն Սարգսյանն իր աշխատակազմում աշխատանքի ընդունեց վիրավորված զինծառայողի։ Կարելի է այս հետաքրքիր զուգահեռները շարունակել, դրանք կան ու հաստատ շատ են լինելու (միջազգային լուրջ կապեր ունեցող Արմեն Սագսյանին հեշտ չի լինելու խաղից դուրս թողնել)»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
4088 | 0
Facebook