Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՀ-ում կնվազի՞ գազի գինը. «168 ժամ»

09:40, երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ.
ՀՀ-ում կնվազի՞ գազի գինը. «168 ժամ»

«Երևանում կայացած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է միությունում էներգառեսուրսների ոչ խտրական գնագոյացման անհրաժեշտության մասին: Գազի գնի հետ կապված հարցեր ունի ոչ միայն Հայաստանը, այլև Բելառուսը, մասնավորապես՝ ռուսական գազը Բելառուսը ձեռք է բերում 1000 խմ-ն 130 դոլարով, մինչդեռ Բելառուսին սահմանակից ռուսական Սմոլենսկի նահանգում 70 դոլար է: Հայաստանը սահմանին վճարում է 165 դոլար:

2013թ. հայ-ռուսական գազային համաձայնագրով՝ Հայաստանին վաճառվող գազի գինը կցված է Օրենբուրգի մարզում գազի գնին: Սակայն մեր բնակարաններում մենք վճարում ենք մոտ 2 անգամ ավելի բարձր՝ 285 դոլար:

ԵՏՄ նիստից առաջ ռուսական կողմը նաև հայտարարել էր, որ Ռուսաստանը և Հայաստանը մտադիր են համաձայնեցնել մինչև 2030 թ. Հայաստանի գազամատակարարման և գազիֆիկացման ընդհանուր ծրագրի նախագիծը:

«Մեր երկրները լուրջ ուշադրություն են դարձնում համագործակցությանը գազի ոլորտում: Այսօր աշխատում ենք՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ՝ ապագա նախագծերի շուրջ, օրինակ՝ պայմանավորվածություն կա համաձայնեցնել մինչև 2030 թվականը Հայաստանին գազի մատակարարման և գազիֆիկացման ընդհանուր սխեման»,- ասել էր ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն՝ ընդգծելով, թե ՀՀ-ին մատակարարումները կատարվում են արտոնյալ պայմաններով:

Սպասվում է, որ մինչև հուլիսի 1-ը կողմերը պետք է պայմանավորվեն թե՛ նոր գնի, թե՛ մինչև 2030 թ. գազի մատակարարման ընդհանուր սխեմայի շուրջ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
3070 | 0
Facebook