Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Իշխանության հենարանն ամրացվում է, աշխատավարձերի բարձրացման գաղափարը նաև Փաշինյանինն է. «Հրապարակ».

09:35, երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ.
Իշխանության հենարանն ամրացվում է, աշխատավարձերի բարձրացման գաղափարը նաև Փաշինյանինն է. «Հրապարակ».

«Քաղաքապետարանի աշխատավարձերի կտրուկ բարձրացման լուրը փոթորկել է ոչ միայն հանրային կարծիքը, այլև ներիշխանական շրջանակները։

Երեկ մեզ ասացին, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում ևս դեմ են այդ որոշմանը, իսկ երեկոյան խմբակցության նիստն այնքան թեժ է անցել, որ «Իմ քայլը» որոշել է տապալել ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նիստը, որը պետք է քննարկեր քաղաքապետարանի և ենթակա կառույցների աշխատակազմերի աշխատավարձերը բարձրացնելու հարցը։

Մենք տեղեկացանք նաև, որ աշխատավարձերի բարձրացման գաղափարի հեղինակը Նիկոլ Փաշինյանն ու Հայկ Մարությանն են։ Նրանք որոշել են, որ իշխանությունների համար ամենավստահելի հենարանը քաղաքապետարանի և թաղապետարանների աշխատակազմերն են, ուստի այս պլատֆորմն ամրացնելու համար արժե գնալ նման քայլի։

Մայիսի 8-ին ավագանու արտահերթ նիստը պետք է քննարկի այս սենսացիոն առաջարկը։ Հիշեցնենք՝ քաղաքապետի աշխատավարձը դառնալու է 1 մլն 200 հազար, թաղապետերինը՝ 773 հազար և այլն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
2317 | 0
Facebook