Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վարչապետն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

16:30, երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ.
Վարչապետն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: «Բուհական համակարգի նկատմամբ մեր ընկալումը նույնպես որոշակի փոփոխություններ է կրել: Մենք այժմ ունենք այնպիսի պրոցեսներ, որ պետական կառավարման համակարգի մի շարք գործառույթներ պատվիրակում ենք բուհական համակարգին, համալսարանին: Կարծում եմ՝ շատ ճիշտ ուղղություն է նաև այն առումով, որ մենք կմոտեցնենք հետազոտությունը կրթության հետ, մյուս կողմից էլ ինստիտուտներ կլինեն, գոյություն կունենան, որոնք իրենց մեջ, այսպես ասած, պետական ինստիտուցիոնալ հիշողության կրողներ կդառնան, և քաղաքական փոփոխությունները որևէ ազդեցություն չեն ունենա այդ համակարգերի փոփոխության վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

3725 | 0
Facebook