Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա դաշնակահարուհի Վալենտինա Բաբորը

06:15, չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ.
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա դաշնակահարուհի Վալենտինա Բաբորը

Մեր ժամանակների ամենահեռանկարային դաշնակահարուհիներից մեկը՝ Վալենտինա Բաբորը, մայիսի 16-ին հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Գերմանացի դաշնակահարուհին մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է։ Դեռևս 10 տարեկանից դաշնակահարուհին նվագախմբերի հետ հանդես է գալիս բազմաթիվ հայտնի հարթակներում:

Երևանում կայանալիք համերգի ընթացքում Վալենտինա Բաբորը կկատարի Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի նաև Ալեքսանդր Բորոդինի Թիվ 2-ը սիմֆոնիա։

1988 | 0
Facebook