Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իմ իրավունքները ոտնահարվել են». Դայանա Ռոս

21:15, երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ.
«Իմ իրավունքները ոտնահարվել են». Դայանա Ռոս

Նոր Օռլեանի օդանավակայանում անվտանգության ստուգում անցնելիս ամերիկացի երգչուհի Դայանա Ռոսն իրեն «ոտնահարված է» զգացել: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Նա Նոր Օռլեան էր մեկնում Jazz&Heritage փառատոնին ելույթ ունենալու համար: Այս կապակցությամբ երգչուհին Twitter-ում գրառումներ է կատարել:

«Մի կողմից ինձ մեծարում են, մյուս կողմից՝ անարգում: Ես ինձ ոտնահարված եմ զգում: Մինչև հիմա զգում եմ, թե ինչպես էին անվտանգության աշխատակցուհու ձեռքերը առջևից և հետևից դիպչում ոտքերիս: Նա ասում էր, որ դա իր աշխատանքն է: Ես սովորաբար նկատում եմ լավ բաները, բայց այս անգամ դրական ոչինչ չկար»,- գրել է Ռոսը:

Անվտանգության ծառայության գրասենյակն արձագանքել է Ռոսի գրառմանը՝ նշելով, որ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի շրջանակներում: Ամեն դեպքում, նրանք փորձելու են բացահայտել ողջ եղելությունը:

1999-ին սոուլ երգչուհին ձերբակալվել էր Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում՝ աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Աշխատակիցը նրան փորձել էր սովորական ստուգման ենթարկել: Այս առիթով Դայանան ասել էր. «Ես դեմ չեմ դրան, բայց ոչ այս ձևով. դա շատ անձնական է»:

75-ամյա Դայանա Ռոսը մինչ օրս կենդանի համերգներ է ունենում: Նշենք, որ նա Մայքլ Ջեքսոնի դեմ հարուցված «սեռական բռնության» մեղադրանքի ժամանակ պաշտպանել է փոփի արքային՝ անվանելով նրան՝ «հրաշալի, աներևակայելի ուժ ինձ և շատ ուրիշների համար»:

10532 | 0
Facebook