Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Volkswagen-ը 30 միլիարդ դոլար է կորցրել

23:10, կիրակի, 05 մայիսի, 2019 թ.
Volkswagen-ը 30 միլիարդ դոլար է կորցրել

Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը 30 միլիարդ դոլար է կորցրել այսպես կոչված «դիզելային սկանդալի» պատճառվ: Այս մասին հայտնում է Reuters-ը: Այսպես, 2019-ի առաջին եռամսյակում ընկերությունը իրավաբանական տարատեսակ ծախսերի համար վճարել է շուրջ մեկ միլիարդ եվրո: Ծախսերի մեծ մասն ուղղվել է ԱՄՆ-ում «դիզելգեյթսի» հետևանքների վերացման վրա: Բացի այդ, Գերմանիայում ընկերության նկատմամբ հարուցված է շուրջ 60 հազար դատական պրոցես:

Օրինակ, 2018 թվականի ամռանը Բրաունշվայգի դատարանը պարտադրել է կոնցեռնին վճարել մեկ միլիարդ եվրո տուգանք՝ կապված վտանգավոր արտանետումների վերաբերյալ ցուցիչների մեքենայությունների պատճառով: Ընդ որում, Volkswage-ն այս որոշումը չի վիճարկել:

8095 | 0
Facebook