Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆլորիդայում 143 մարդ տեղափոխող Boeing 737-ն ընկել է գետը

10:35, շաբաթ, 04 մայիսի, 2019 թ.
Ֆլորիդայում 143 մարդ տեղափոխող Boeing 737-ն ընկել է գետը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 143 մարդու տեղափոխող Boeing 737 օդանավը, վայրէջք կատարելիս, հայտնվել է գետում: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Օդանավում եղել է 136 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Զոհեր չկան, 21 մարդ հոսպիտալացվել է:

Ինքնաթիռը վերադառնում էր Կուբայում գտնվող ռազմաբազայից։ Այն Գուանտանամո բանտի զինվորականներին, նրանց ընտանիքներին և այլ այցելուների տեղափոխում էր Ֆլորիդա:

17382 | 0
Facebook