Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից, ԱԺ-ն կկանգնի լեգիտիմության հարցի առաջ. «Հրապարակ»

10:15, շաբաթ, 04 մայիսի, 2019 թ.
Եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից, ԱԺ-ն կկանգնի լեգիտիմության հարցի առաջ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նախորդ օրը մեր հրապարակումը շտապել էին հերքել, թե պառլամենտն արձակելու 2 տարբերակ է գործում, և ընդդիմության, մասնավորապես՝ ԲՀԿ ողջ ցուցակի մանդատները վայր դնելու դեպքում հնարավոր չէ պառլամենտն արձակել։ «Մենք խնդիրը բարձրացրել էինք սահմանադրականության և ո'չ պառլամենտն արձակելու մասով։ Եվ եթե ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները, նրանց ցուցակներում ներգրավված բոլոր անձինք հրաժարվեն պատգամավորական մանդատներից, պառլամենտը բաղկացած կլինի միայն իշխանական պատգամավորներից, ինչն էլ իր հերթին կհանգեցնի պառլամենտի լեգիտիմության խնդրի, այն է` սահմանադրական ճգնաժամի։ Թե հետո այդ ճգնաժամը լուծելու համար ինչ քայլեր կձեռնարկվեն և պառլամենտն արձակելու ինչ սահմանադրական եղանակներ կընտրվեն, դա այլ հարց է»,- ասաց մեր զրուցակից սահմանադրագետը:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2872 | 0
Facebook
COMMENT.am