Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայկ Մարությանը որոշել է բարձրացնել իր աշխատավարձը՝ 575.000-ից դարձնելով 1,2 մլն դրամ. «Հրապարակ»

10:10, շաբաթ, 04 մայիսի, 2019 թ.
Հայկ Մարությանը որոշել է բարձրացնել իր աշխատավարձը՝ 575.000-ից դարձնելով 1,2 մլն դրամ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Չորեքշաբթի օրը Երևանի ավագանու նիստում ուշագրավ հարց է քննարկվելու։ Երևանի քաղաքապետը որոշել է անակնկալ մատուցել բոլորին և անսպասելիորեն բարձրացնել քաղաքապետարանի աշխատողների, այդ թվում՝ իր աշխատավարձը։ Ըստ ներկայացվող նախագծի, Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, ճիշտ այնքան, ինչքան երկրի վարչապետն է ստանում։ Քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն կստանան 641 հազար։

«Ճակատագիրը» բարեհաճ է գտնվել նաև վարչական շրջանների ղեկավարների՝ թաղապետերի նկատմամբ․ նրանք 400 հազարի փոխարեն կստանան 773 հազար դրամ։ Նրանց տեղակալները 346 հազարի փոխարեն՝ 668 հազար»:

Մանրամասները՝ թերթի համարում:

6744 | 1
Facebook