Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել

02:00, շաբաթ, 04 մայիսի, 2019 թ.
Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել

Առողջապահության նախարարությունը նախաձեռնում է մարզային ենթակայության բժշկական կազմակերպությունների​ կադրային ​հրատապ​ պահանջարկի ապահովելու գործընթաց` ժամանակավոր ​ուղեգրման​ միջոցով:

Բժշկական կազմակերպությունների​ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ընդհանուր​ վիրաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ (վիրահատող) և​ քիթ-կոկորդ- ականջաբան (վիրահատող) մասնագետներին​ առաջարկում​ ենք ​մասնակցել​ ծրագրին:

Ուղեգրվող​ մասնագետին​ կտրամադրվի​ փոխհատուցում` ուղեգրվող​ մասնագետի միջին ​ամսական​ աշխատավարձի​ չափով, ինչպես​ նաև​ ուղեգրվող​ բուժաշխատողը​ մարզային​ բժշկական​ կազմակերպությունից կստանա աշխատավարձ, օրապահիկ, գիշերավարձ և ճանապարհածախսի փոխհատուցում:

Ցանկացողները​ կարող են​ դիմել​ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (211 սենյակ), հեռ. 060-80-80-03 /1505/, էլեկտրոնային հասցե` k_gyurjyan@moh.am

4937 | 0
Facebook