Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչ պետք է անել առողջ մնալու համար

02:30, շաբաթ, 04 մայիսի, 2019 թ.
Ինչ պետք է անել առողջ մնալու համար

Շվեդիայում սպորտի և գիտության դպրոցներից մեկում արված հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ առողջ մնալու համար բավական է օրվա ընթացքում շատ շարժվել: Իսկ դրա համար բնավ էլ պարտադիր չէ ժամեր անցկացնել սպորտդահլիճներում ու քրտնաջան պարապել: Բժիշկ Էլին Էկբլոմ-բակը վստահեցրել է, որ ժամանակակից մարդն ավելի ու ավելի շատ առողջական խնդիրներ է ունենում քիչ շարժվելու պատճառով: Այնինչ պետք է չխուսափել տնային գործերից, աստիճաններ բարձրանալուց, քայլարշավներից, հեծանիվ վարելուց, երեխաների հետ ակտիվ խաղեր խաղալուց և այլն: Ֆիզիկական ակտիվությունն է, որ երկարացնում է կյանքը ու բարելավում կյանքի որակը:

Հավելենք, որ հետազոտությունը ներառում է 18-74 տարեկան 316.137 չափահասի տվյալներ, ովքեր բժշկական հսկողության տակ են գտնվել 1995-2015 թթ.:

7216 | 0
Facebook