Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

17 աբորտ՝ 6 տարում. ահա թե ինչի է վերածվել չինուհու օրգանիզմը

02:30, ուրբաթ, 03 մայիսի, 2019 թ.
17 աբորտ՝ 6 տարում. ահա թե ինչի է վերածվել չինուհու օրգանիզմը

Չինուհի Սյաո Ցզյուն 6 տարում 17 անգամ աբորտ է արել ու կորցրել մայրանալու կարողությունը: Այնինչ նա ընդամենը 21 տարեկան է:

Նրա բժիշկը պատմել է, որ չնայած նա բոլոր աբորտներն արել է թանկ կլինիկաներում, այնուամենայնիվ, դա չի նվազեցրել օրգանիզմին հասցվող վնասը: Բժիշկ Չժաո Ցինը աղջկա հետ ծանոթացել է, երբ նա իրեն է դիմել՝ խնդրելով իրականացնել 17-րդ աբորտը: Քանի դեռ բժիշկը ծանոթանալիս է եղել աղջկա բժշկական պատմությանը, վերջինը հեռախոսն է փորփրել ու առանձնակի անհանգստություն չի ցուցաբերել: Բժիշկը նրան սկսել է խնդրել, որ նա պահպանի վերջին հղիությունը, քանի որ 16 աբորտներից հետո նրա մանկածին օրգանները ծանր փոփոխությունների են ենթարկվել և ևս մեկ անգամ հղիանալ նա չի կարող: «Ես նկատեցի, որ նրա արգանդի լորձաթաղանթը շատ բարակած է, ինչպես թղթի շերտ: Պատճառը կրկնվող աբորտներն են: Արգանդը ևս շատ վնասված էր: Սակայն ես չկարողացա նրան համոզել՝ պահպանել հղիությունը: Նա պատճառաբանեց, որ ինքը չի ծրագրում ամուսնանալ և չունի երեխա մեծացնելու հնարավորություն»,- պատմել է բժիշկը:

Այս երևույթի պատճառը, ըստ բժշկի, նաև այն է, որ «մեկ ընտանիք, մեկ երեխա» գաղափարախոսության շրջանակներում չինուհիներին երկար տարիներ քարոզել են, որ աբորտ անեն, և որ աբորտները միանգամայն անվնաս են առողջության համար:

25550 | 1
Facebook