Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սերիական սպանությունների հետևանքով արդարադատության նախարարը հրաժարական է տվել

01:45, ուրբաթ, 03 մայիսի, 2019 թ.
Սերիական սպանությունների հետևանքով արդարադատության նախարարը հրաժարական է տվել

Կիպրոսի արդարադատության նախարարը հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

«Ես հրաժարականի մասին դիմումը ներկայացրել եմ միայն քաղաքական էթիկայի նկատառումներով՝ իմանալով, որ պատասխանատվություն չեմ կրում զեկույցների մշակման համար, իսկ ոստիկանությունն ինձ երբեք դրանց մասին չի տեղեկացրել»,- հայտարարել է Կիպրոսի արդարադատության նախարար Իոնաս Նիկոլաուն:

Հիշեցնենք, որ Կիպրոսում կանանց սերիական սպանությունների կասկածանքով զինծառայող էր ձերբակալվել: Նրա զոհերը, վերջին տվյալների համաձայն, 5 կին և 2 երեխա են: Զոհերն օտարերկրացիներ են: Նրանց մարմինները հայտնաբերվել են լքված հանքավայրում և թունավոր արտանետումներով լի լճի մեջ:

Երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսը մեծ ափսոսանքով է ընդունել նախարարի հրաժարականը՝ նշելով, որ զրկվում է իր «ամենամտերիմ զինակիցներից» մեկից:

6397 | 0
Facebook