Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Որոշ փողոցներ մայիսի 3-ին և 4-ին փակ են լինելու. տեսանյութ

19:35, հինգշաբթի, 02 մայիսի, 2019 թ.
Որոշ փողոցներ մայիսի 3-ին և 4-ին փակ են լինելու. տեսանյութ

Մայրաքաղաքի Սարյան փողոցում անցկացվելիք Գինու փառատոնի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 3-ին՝ ժամը 12.00-ից մինչև մայիսի 4-ի ժամը 24-ը, երկկողմանի արգելվելու է երթևեկությունը Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից մինչև Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցում՝ Թումանյան-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան-Մոսկովյան-Սարյան փողոցների խաչմերուկ:

Բացի այդ, մայիսի 3-ին՝ ժամը 08.00-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից մինչև Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկ արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը:

Որոշ փողոցներ մայիսի 3-ին և 4-ին փակ են լինելու. տեսանյութ
7482 | 0
Facebook