Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թաիլանդի թագավորն ամուսնացել է գեներալի հետ

15:40, հինգշաբթի, 02 մայիսի, 2019 թ.
Թաիլանդի թագավորն ամուսնացել է գեներալի հետ

Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորնը (Ռամա Х) հայտարարել է, որ ամուսնացել է իր սիրելիի՝ գեներալ Սութհիդա Վաջիրալկոնգկորնի հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Թաիլանդի 66-ամյա թագավորն այս մասին տեղեկացրել է թագադրությունից մի քանի օր առաջ: Ռամա X-ի՝ գահ բարձրանալու հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 4-6-ը: Նախնական տվյալներով, երկրի 150 հազար բնակիչ կմասնակցի երթին։

40-ամյա Սութխիդան Թաիլանդի թագավորի անձնական պահակախմբի ղեկավարն է: Նա աշխատել է նաև Thai Airways-ում: Ռամա X-ը նրան Տանուինգի (լեդիի) տիտղոս է շնորհել:

Թագավորն ամուսնացել է երեք անգամ, ունի յոթ երեխա:

10317 | 0
Facebook