Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ստորագրեց ռուսական համացանցը մեկուսացնելու մասին օրենքը

22:25, չորեքշաբթի, 01 մայիսի, 2019 թ.
Պուտինն ստորագրեց ռուսական համացանցը մեկուսացնելու մասին օրենքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ինքնավար համացանց»-ի մասին օրենքը: Փաստաթուղթը հրապարակվել է համացանցում՝ Ռուսաստանի Դաշնության իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Օրենքն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ից: Այն ենթադրում է, որ կստեղծվի մի ենթակառուցվածք, որը անխափան համացանց կապահովի ռուսական ինտերնետ-ռեսուրսների աշխատանքի համար, եթե դրանք անջատվեն միջազգային ծառայություններից: Այժմ ռուսական կապի օպերատորները պարտավոր են իրենց ցանցերում տեղադրել հատուկ սարքավորումներ, որոնց միջոցով Ռոսկոմնադզորը կկարողա վտանգի դեպքում վերահսկել ինտերնետ-տրաֆիկը՝ արգելափակելով ՌԴ-ում արգելված կայքերը:

Օրինագծի հեղինակներ են սենատորներ Անդրեյ Կլիշասը և Լյուդմիլա Բոկովան, ինչպես նաև պատգամավոր Անդրեյ Լուգովը:

Օրենքը կյանքի կոչումը կարժենա 30 միլիարդ ռուբլի, կապի օպերատորների ծախսերը կհատուցվեն պետբյուջեից:

9291 | 0
Facebook