Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելայում իրավիճակը վատթարանում է ժամ առ ժամ

21:25, չորեքշաբթի, 01 մայիսի, 2019 թ.
Վենեսուելայում իրավիճակը վատթարանում է ժամ առ ժամ

Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ: Փողոց են դուրս գալիս ինչպես գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի, այնպես էլ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմնակիցները: Նրանց միջև պարբերաբար բախումներ են գրանցվում, որոնք հատկապես արյունալի են մայրաքաղաք Կարակասում: Կան բազմաթիվ ձերբակալվածներ, հաւուցված քրեական գործեր:

Օտարերկրյա միսիոներներն, ովքեր օգնություն են ցուցաբերում հեղափոխական ճգնաժամի մեջ հայտնված երկրի բնակիչներին, հավաստիացնում են, որ երկրում իրավիճակը վատթարանում է ժամ առ ժամ, զգացվում է սննդի, դեղորայքների և անհրաժեշտ այլ պարագաների խիստ պակաս:

4909 | 0
Facebook