Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Վերջին 200 տարում առաջին անգամ Ճապոնիայի կայսրը հրաժարվել է գահից

21:30, երեքշաբթի, 30 ապրիլի, 2019 թ.
Վերջին 200 տարում առաջին անգամ Ճապոնիայի կայսրը հրաժարվել է գահից

Ճապոնիայի կայսր Ակիհիտոն ապրիլի 30-ին հրաժարվել է իր գահից: Վերջին 200 տարում սա երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, որ կայսրը լքում է գահը, գրում է BBC-ին: Նախորդ դեպքը եղել է 1817 թվականին:

Դեռևս 2016 թվականին Ակիհիտոն հայտարարել էր, որ մտադիր է գահը ժառանգել իր ավագ որդի Նարուհիտոյին և գնալ թոշակի: Պատճառը առաջացած տարիքն է ու առողջական խնդիրները: Նա տառապում է շագանակագեղձի քաղցկեղով ու սրտի հետ կապված խնդիրներով:

Ակիհիտոն ու կինը
Ակիհիտոն ու կինը

Ճապոնիայի խորհրդարանը հատուկ օրենքով թույլատրել է կայսերը գնալ վաստակած հանգստի:

Ճապոնիայի կայսրը քաղաքական իշխանության չի տիրապետում, սակայն, համաձան սահմանադրության, հանդիսանում է կարևոր խորհրդանիշ պետության և ժողովրդի միասնության համար:

Ակիհիտոն ու կինը՝ երիտասարդ տարիքում
Ակիհիտոն ու կինը՝ երիտասարդ տարիքում

Ակիհիտոն Ճապոնիայի 125-րդ կայսրն է և աշխարհում գործող ամենահին արքայատոհմի ներկայացուցիչը: Նա ծնվել է 1933 թվականին, Ճապոնիայի կայսրն էր 1989 թվականից:

Նարուհիտոն կայսր կդառնա մայիսի մեկից
Նարուհիտոն կայսր կդառնա մայիսի մեկից

7440 | 0
Facebook