Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հոնդուրասում ցուցարարները շենքեր են այրել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներ

17:20, երեքշաբթի, 30 ապրիլի, 2019 թ.
Հոնդուրասում ցուցարարները շենքեր են այրել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներ

Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպայում ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել, գրում է BBC-ն: Բողոքի ակցիաները կազմակերպվել են առողջապահության ու կրթության ոլորտներում նախատեսվող փոփոխությունների արդյունքում: Ցուցարարները մտավախություն ունեն, որ դրանք կարող են հանգեցնել ուսուցիչների և բժիշկների զանգվածային կրճատումների:

Կոնգրեսը հաստատել է առաջարկվող նախագիծը:

Բողոքի ակցիաներ են անցկացվում նաև մայրաքաղաքից դուրս: Վարչական չորս շենք արդեն հայտնվել է կրակի ճիրաններում, այդ թվում՝ Տեգուսիգալայի քաղաքապետարանը: Բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել, ոստիկանությունը 250 հոգու բերման է ենթարկել:

4804 | 0
Facebook