Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տուգանում էր Գագիկ Խաչատրյանը ու միայն ինքնասպանության դեպքերից հետո աչքները փակեցին». Տ. Հովհաննիսյան

12:30, երեքշաբթի, 30 ապրիլի, 2019 թ.
«Տուգանում էր Գագիկ Խաչատրյանը ու միայն ինքնասպանության դեպքերից հետո աչքները փակեցին». Տ. Հովհաննիսյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունենում խորհրդարանական լսումներ. օրակարգում «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու կից օրենքների նախագծերի փաթեթն է:

Քիչ առաջ ՊԵԿ նախագահին հարց ուղղեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը. «ՀՀ-ում կա մի իրողություն, երբ մեկ ընկերության շրջանակներում միավորվել են 5000-ից ավելի ավտոներկրողներ ու նրանք 115 մլն դրամի շեմը գերազանցում են մեկ օրում, բայց օրենսգրքում ոչ մի խոսք չկա այդ մասին: Մարդիկ ոչ թե ուզում են մեկ անձով հանդես գալ, այլ՝ մեկ կազմակերպության մեջ, որտեղ խախտվում են հաշվապահական կանոնները: Հարկային օրենսգրքում մի քաղաքականություն են սկսել վարել, ինչը վարում էր Տիգրան Սարգսյանը, երբ 2008-ից մինչև 2010թ. 15 հազար օրինապաշտ տաքսու վարորդներ բիզնես ցեղասպանության ենթարկվեցին, երբ հայտարարվեց՝ թող ազգը տաքսի քշի: Զուգահեռ ավտոներկրողներին ապօրինի ձեռնարկատիրության համար տուգանում էր Գագիկ Խաչատրյանը ու միայն ինքնասպանության դեպքերից հետո աչքները փակեցին ոլորտի նկատմամբ»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց. «Հարկային օրենսգրքում չի կարող խոսք լինել բիզնեսի կազմակերպա-իրավական տեսակի ընտրության վերաբերյալ, կա Քաղաքացիական օրենսգիրք, որը սահմանում է ՀՀ-ում գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպա-իրավական տեսակների ցանկը: Հարկային օրենսգիրքն ու ձեր նշած իրավիճակը տրամագծորեն իրարից հեռու աշխարհներում են ապրում»:

«Հասկանում եմ, որ պետք է ուսումնասիրենք, բայց մարդիկ այդ ընկերության անունից ներկրում են, վաճառում, շահույթ ստանում... Իմանանք՝ ո՞վ ա լիցենզավորված տաքսու վարորդը, ո՞վ՝ ավտոներկրողը. հիմա միայն կա գռդոնչի ու դալալ»,- հակադարձեց Հովհաննիսյանը:

«Ձեր հարցի պատասխանները մասնագիտական տեսանկյունից ես նույնիսկ իրավունք չունեմ ասելու: Ձեր պարագայում պետք է տեսնեիք՝ ձեր գործունեության Քաղաքացիական օրենսգրքի շրջանակներում էդպիսի տեսակ գոյություն ունի, թե՞ ոչ, ավել բան՝ էս պահին ձեռնպահ կմնամ»,- ասաց Անանյանը:

6447 | 0
Facebook