Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքական բանտում ԱՄԷ-ի ենթադրյալ լրտեսն ինքնասպան է եղել

16:45, երկուշաբթի, 29 ապրիլի, 2019 թ.
Թուրքական բանտում ԱՄԷ-ի ենթադրյալ լրտեսն ինքնասպան է եղել

Արաբական Միացյալ Էմիրություններից լրտեսության կասկածանքով երկու շաբաթ առաջ ձերբակալված տղամարդկանցից մեկը բանտում ինքնասպան է եղել, այս մասին հաղորդում է BBC-ն:

Կիրակի օրը կասկածյալ Զաքի Հասանը կախված է հայտնաբերվել Ստամբուլի Արևմտյան մասում գտնվող Սիլիվրի բանտում:

Թուրք ոստիկանների փոխանցմամբ, հարցաքննության ընթացքում Հասանը խոստովանել է, որ ինքն ու մյուս կասկածյալը լրտեսել են արաբ ընդդիմախոսներին:

Թուրք պաշտոնյաները նշում են, որ նրանք կարող են կապ ունենալ Սաուդյան Արաբիայի լրագրող Ջամալ Խաշոգիի սպանության հետ:

4384 | 0
Facebook