Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՄ-ին կոչ է արել որոշում կայացնել Անկարա-Բրյուսել հետագա համագործակցության շուրջ: Այս մասին հաղորդում է Hürriyet Daily News-ը: Նա հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է դադարեցնի անդամակցության բանակցությունները, եթե դրանք լուրջ չեն և չի ցանկանում Թուրքիային տեսնել քաղաքական ու տնտեսական միությունում:
«ԱԶԿ-ի («Արդարություն և զարգացում» կուսակցություն) կառավարման շրջանում Թուրքիան գործել է պահանջվող չափանիշներին համապատասխան: Չնայած դրան, ԵՄ-ի հակասական քաղաքականության հետևանքով, մենք չկարողացանք լիարժեք անդամ դառնալ: Մեր երկիրը կատարել է բոլոր պարտավորություններն ու պահել խոստումները: Թուրքիան նույնն ակնկալում է ԵՄ-ից»,- ասել է Էրդողանը: