Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

55-ամյա տղամարդը անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ

01:20, շաբաթ, 27 ապրիլի, 2019 թ.
55-ամյա տղամարդը անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ

Ապրիլի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները անառակաբարո գործողություններ կատարելու պահին Մյասնիկյան պողոտայից՝ թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 55-ամյա Հայկազ Պ.-ին, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Վերջինը նշված ավտոբուսի սրահում անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա Հ. Ա.-ի նկատմամբ:

Երեխան սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 7-րդ դասարանում: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Դպրոցականի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած Հայկազ Պ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

16907 | 0
Facebook