Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ավստրալիայում 2 միլիոն վայրի կատու կոչնչացվի

00:50, շաբաթ, 27 ապրիլի, 2019 թ.
Ավստրալիայում 2 միլիոն վայրի կատու կոչնչացվի

Ավստրալիայի իշխանությունները մտադրվել են մինչև 2020 թվականը ոչնչացնել ավելի քան 2 միլիոն վայրի կատու. նրանք սպառնում են երկրի էկոհամակարգին: Այս մասին հայտնում է բրիտանական The Sun-ը:
     Սկսած 2015 թվականից երկրում սպանդ է իրականացվում այն կենդանիների նկատմամբ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում ոչնչացման եզրին գտնվող 27 տեսակի կրծողների համար:
     Հատուկ թունանյութը պատրաստվում է Պերտ քաղաքի հարևանությամբ, թույնը դնում են երշիկների կամ այլ ուտելիքների մեջ, որոնք ցած են նետում են օդից: Կատուները սատկում են թույնը ուտելուց 15 րոպե անց: Նրանց նաև որսում են կամ կրակում:
     Շատ հայտնիներ դեմ են արտահայտվել այս ակցիային: Այսպես, երգչուհի, դերասանուհի Բրիջիթ Բորդոն բաց նամակ է հղել՝ կոչ անելով վերջ տալ կենդանիների սպանդին:

8024 | 0
Facebook