Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում հրթիռներ արտադրող գործարան է այրվում

19:15, ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ.
Ռուսաստանում հրթիռներ արտադրող գործարան է այրվում

Կրասնոյարսկում այրվում է խոշոր «Կրասմաշ» պաշտպանական գործարանը: Այս պահի դրությամբ քանդվել է սառեցնող համակարգեր արտադրող արտադրամասի տանիքը: Հրդեհի նախնական մակերեսը կազմում է 24000 քառակուսի մետր:

«Կրասմաշ» գործարանն արտադրում է բալիստիկ հրթիռներ սուզանավերի համար:

Այն նաև բազային մոդուլներ է արտադրում «Զենիթ» և «Պրոտոն» կրող- հրթիռների համար: Գործարանն զբաղվում է նաև նոր միջմայրցամաքային «Սարմաթ» հրթիռների արտադրությամբ:

Գոծարանն աշխատում է 1932 թվականից և համարվում է ստրատեգիական կարևոր օբյեկտ:

Ռուսաստանում հրթիռներ արտադրող գործարան է այրվում
6907 | 0
Facebook