Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՖՖ-ն տուգանել է «Բանանց»-ին, Չելոյանցին նկատողություն հայտարարել

17:35, ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ.
ՀՖՖ-ն տուգանել է «Բանանց»-ին, Չելոյանցին նկատողություն հայտարարել

Ապրիլի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Լոռի» - «Բանանց» չկայացած հանդիպումը։

22/04/19-ին «Լոռի ՖԱ»-«Բանանց» (հանդիպումը տեղի չունենալու, «Բանանց» թիմը խաղալուց հրաժարվելու և խաղադաշտը ինքնակամ լքելու) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` «Բանանց» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Լոռի ՖԱ» թիմին շնորհել
     տեխնիկական հաղթանակ: «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 250000 ՀՀ դրամով։
     Հիմք ընդունելով ՀՖՖ կարգապահական կանոնակարգի հոդված 2-ի 1 և հոդված 10-ի 1-կետերը՝ ֆուտբոլային սուբյեկտ «Բանանց» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Ջևան Չելոյանցի անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն` Ջևան Չելոյանցին գրանցել խիստ նկատողություն, «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 ՀՀ դրամով։

2405 | 0
Facebook