Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար

16:10, ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ.
Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար

Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը, այս տեղեկությունը հաստատել են ՊՎԾ-ից:

Հիշեցնենք՝ երեկ լրագրողների հետ զրույցում Քյարամյանը չէր բացառել այդ նշանակումը:

Ավելի վաղ MAMUL.amանդրադարձել էր այս թեմային՝ նշելով, որ Դավիթ Սանասարյանի լիազորությունների դադարեցումից հետո, նրա պաշտոնը զբաղեցնելու համար ակտիվացել է Սանասարյանի տեղակալներից Արգիշտի Քյարամյանը։ Ասում են՝ Քյարամյանը 28-ամյա միլիոնատեր է, աշխատել է նախկին իշխանությունների ժամանակ դատախազությունում և ՊԵԿ-ում, ստացել է շուրջ 5 միլիոն դրամ աշխատավարձ, ստանում է փոխառություններ, ունի բազմահազար դոլարների բանկային հաշիվներ և այլն։ Համաձայն շրջանառվող լուրերի, Քյարամյանը Կոտայքի թեմի առաջնորդի որդին է, ինչպես նաև Վլադիմիր Գասպարյանի սանիկը։ Ասում են նաև, որ Քյարամյանի՝ ՊՎԾ տեղակալ նշանակելուն սկզբում դեմ է եղել Նիկոլ Փաշինյանը, սակայն, այնուամենայնիվ համաձայնել է։

3654 | 1
Facebook