Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Զապ»-ին քրեական պատասխանատվության կանչելու համար կա երկու ճանապարհ»․ Դանիել Իոաննիսյան

15:45, ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ.
««Զապ»-ին քրեական պատասխանատվության կանչելու համար կա երկու ճանապարհ»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Փաշինյանն այսօր, խոսելով Չեխիայից «Գոնսալեսի» արտահանձնման մասին, հիշատակել է նաև Չեխիայի կողմից պահանջվող ու Հայաստանում գտնվող «Զապ» մականվամբ հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին (չտալով վերջինիս անունը): Չեխիայում 22 տարվա ազատազրկման դատապատրված Սողոյանին քրեական պատասխանատվության կանչման համար կա երկու ճանապարհ՝
     Ա) Չեխիայի հետ սեփական քաղաքացուն արտահանձնման միջպետական պայմանագիր կնքել,
     Բ) Ստանալ գործի նյութերը և Հայաստանում քննել այդ գործը:

Առաջին սցենարն իրատեսական չի, երկրորդ սցենարին, որքան հասկանում եմ, դեմ է չեխական կողմը: Ըստ այդ, հավանաբար, Զապը դեռևս երկար է մնալու Հայաստանում ու ազատության մեջ:

Հ.Գ. Հուսանք, որ Չեխիայում մեր «Գոնսալեսի» արտահանձնումը չեն պայմանավորի Զապի գործով»:

6447 | 0
Facebook