Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Աշխարհը նյարդային է և զայրացած. Gallup

15:15, ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ.
Աշխարհը նյարդային է և զայրացած. Gallup

Մարդիկ դառնում են ավելի նյարդային, զայրացած ու անհանգիստ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Gallup Global Emotions Report-ին: Gallup-ը հարցումներ է իրականցրել աշխարհի շուրջ 140 երկրների 150000 քաղաքացիների շրջանում: Յուրաքանչյուր երրորդն ասել է, որ նյարդային է, իսկ ամեն հինգերորդը վստահեցրել, որ տխուր է, զայրացած: Ամենադժբախտ բնակչություն ունեցող երկիրը Չադն է, որին հաջորդում է Նիգերը: Ամենաերջանիկ մարդիկ ապրում են Պարագվայում: 2018-ին ամենաերջանիկ երկիրը Ֆինլանդիան էր: Զեկույցի համաձայն, աշխարհի 5 ամենաերջանիկ երկրներն են.

1. Պարագվայը

2. Պանաման

3. Գվատեմալան

4. Մեքսիկան

5. Էլ Սալվադորը:

Ամենադժբախտ երկրների հնգյակն ունի հետևյալ տեսքը.

1. Չադ

2. Նիգեր

3. Սիերա Լեոնե

4. Իրաք

5. Իրան:

6291 | 0
Facebook