Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հլը շատ մարդ կա, որ հանգիստ պիտի նստեն տեղները». Ալեն Սիմոնյան

01:15, ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ.
«Հլը շատ մարդ կա, որ հանգիստ պիտի նստեն տեղները». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը 5-րդ ալիքի եթերում անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության հայտնի ձայնագրությանը: «Ձայնագրության մեջ պարոն Վանեցյանը ինչ ասել է, ճիշտ է ասել, որովհետև երբ տվյալ օրինախախտության հետ կապված կա համապատասխան սանկցիա, դու պարտավոր ես այն կիրառել: Այդ ձայնագրությունը ամենանմեծ ապացույցն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը չի խառնվում որևիցէ դատական գործի: Ասեմ ավելին` մեր ՀՀ բնակչության գրեթե 90 տոկոսը այսօր մեզ մեղադրում է այն բանի մեջ, որ մենք չենք խառնվում դատական գործերին»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Հակադարձմանը թե, հանրությունը ողջ ընթացքում երկրի ղեկավարից լսել է. «ծեփել պատերին, փռել ասֆալտին, վզներից բռնել» արտահայտությունները, Սիմոնյանը ասել է. «Դա նվազագույնն է, որովհետև այդ մարդիկ տարիներ շարունակ մարդկանց ընտանիքներ են ոչնչացրել, ճակատագրերի հետ են խաղացել և մարդկանց էն վիճակին են հասցրել, որ երկրից փախել են...: Նիկոլ Փաշինյանը ճիշտ է. հլը շատ մարդ կա, որ հանգիստ պիտի նստեն տեղները»:

6559 | 1
Facebook