Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցի կալանավորին վիրահատել են

23:50, հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.
Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցի կալանավորին վիրահատել են

Ապրիլի 24-ին «էրեբունի» ԲԿ է ընդունվել կալանավոր, Հայաստանի պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Բուժզննման արդյունքում պարզվել է, որ վերջինիս անհրաժեշտ է բժշկական շտապ միջամտություն: Իրականացված բաց եղանակով վիրահատության արդյունքում վերջինիս ստամոքսից հեռացվել է օտար մարմին: Հիվանդը գտնվում է բժիշկների մշտական հոգածության և վերահսկողության ներքո, վիճակը կայուն է: Բոլոր գործողությունները իրականացվել են ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարությունների և Կարմիր խաչի գրասենյակի սերտ համագործակցությամբ:

3721 | 0
Facebook