Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հաջորդը սրտի փոխպատվաստումն է, որ ուզում ենք անել». Արսեն Թորոսյան

22:50, հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.
«Հաջորդը սրտի փոխպատվաստումն է, որ ուզում ենք անել». Արսեն Թորոսյան

Ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանի առողջապահության պատմության մեջ առաջին անգամ կատարվել է կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստում: Այսօր Հանրայինի եթերում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թեմայի վերաբերյալ նշել է. «Լյարդի փոխպատվաստումը համարվում է բարդագույն վիրահատություններից մեկը: Եվ նույնիսկ երկրների առողջապահական համակարգերը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաճախ գնահատվում են նմանատիպ վիրահատություններ անելու կարողությամբ»:

Նախարարը եթերի ընթացքում հույս է հայտնել, որ մոտակա մի քանի ամիսների ընթացքում ևս մի քանի նմանատիպ վիրահատություններ կարվեն: «Սա կդառնա այնպիսի վիրահատություն, որը մենք վստահաբար կիմանանք, որ կարելի է անել, երբ լինի դոնոր: Հաջորդը սրտի փոխպատվաստումն է, որը մենք ուզում ենք անել և, առհասարակ, փոխպատվաստումային բժշկությունը Հայաստանում պետք է զարգանա, քանի որ մենք բազմաթիվ հիվանդներ ունենք, որոնք կարիք ունեն լյարդի, երիկամի, սրտի փոխպատվաստման»,- ասել է Թորոսյանը:

2652 | 0
Facebook